Մեր մասին

1972 թվականին SkyNet Worldwide Express-ը սկսեց իր ծառայությունները մատուցել Միացյալ Նահանգներում։ Քանի որ մենք կարողացանք արձագանքել մեր հաճախորդների տարբեր պահանջներին և զարգացող շուկայի փոփոխություններին, մենք դարձանք աշխարհի ամենամեծ անկախ էքսպրես առաքումների ցանցը՝ առաջարկելով դռնից դուռ ճկուն և հուսալի ծառայություն: 2022 թվականի օգոստոսին SkyNet Armenia-ն բացեց իր դռները Երևանում, Հայաստանում՝ նպատակ ունենալով առկա շուկա բերել ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ հիմնականում B2B և B2C հաճախորդներին հնարավորություն տալով ներմուծել և արտահանել ամբողջ աշխարհից: Շնորհիվ Եվրոպայում, ԱՄԷ-ում, Մեծ Բրիտանիայում տեղակայված մեր կենտրոնների` հաբերի, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործող մեր գործընկերների, SkyNet Հայաստանն առաջարկում է ավելի արագ առաքումներ և ապահովում դռնից դուռ ծառայություններ 60 երկրների միջև: Որպես սուրհանդակային ընկերություն՝ մենք հավատում ենք, որ մեր բիզնես մոդելը մեզ մրցակցային առավելություն է տալիս, որն առաջին հերթին հիմնված է մեր դռնից դուռ ծառայության վրա: Մեր պատրաստված թիմերը կարողանում են ճկուն գործել և հարմարվել շուկայի փոփոխվող պահանջներին: Համաշխարհային շուկաներում հաջողակ աշխատելու և ընդլայնվելու համար մենք օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ, որոնք բարձրակարգ սպասարկում ապահովելու հիմնական բաղադրիչներն են:

Let us take care of your shipment!

Play Video

Մեր տեսլականը

Մենք բոլորս միասին ցանկանում ենք ստեղծել աշխարհում գործող ամենամեծ և ճկուն էքսպրես ցանցը: Ապագայում մեր ընկերության աճը շարունակելու տեսլականով մենք մշտապես ձգտում ենք ընդլայնել մեր ծառայությունները՝ օգտագործելով մեր մեծ փորձը և մեր ողջ ուժը, որպեսզի կարողանանք ավելի ու ավելի լավ կառուցել մեր հարաբերությունները մեր հաճախորդների և ամբողջ աշխարհի հետ:

Մեր առաքելությունը

SkyNet Worldwide Express-ը անկախ, մասնավոր ընկերություն է: Մեր բիզնեսի հիմքում ընկած են էքսպրես առաքումների, փոստի և բեռնափոխադրումների հետ կապված մի շարք ծառայությունների զարգացումը: Մենք կարող ենք իրականացնել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առաքումենր մեր հաճախորդների համար: SkyNet Worldwide Express-ը միշտ ձգտում է ապահովել բարձրորակ ծառայություններ` իրականացնելով արագ, հուսալի, ճկուն և անթերի առաքումներ: Նույնիսկ բարդ պատվերներ կատարելիս մենք միշտ արձագանքում ենք մեր հաճախորդների կարիքներին: Ամեն անգամ, երբ կա հրատապության կարիք, մենք ապավինում ենք ցանցի մեր գործընկերների, մաքսային մարմինների և նրանց հաճախորդների հետ մշտական կապի և հետադարձ կապի վրա: